ARAL - Ամեն ինչ կատարյալ է

Պաշտոնական ներկրողը Հայաստանում
«Արտրոնիկ» ՍՊԸ

Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am

ARAL - կապույտ արյուն Ձեր ավտոմեքենայի շարժիչին

....Այսօր ARAL-ը Գերմանիայում ոչ միայն հանրահայտ ապրանքանիշ է, այլ նաև յուղի և քսանյութերի որակի խորհրդանիշ: ARAL-ի արտադրանքը թողարկվում է երկու գործարաններում: Հիմնական արտադրությունը գտնվում է Զալցբերգենում, իսկ երկրորդը` Համբուրգում: Թողարկվող արտադրանքի որակի երաշխիքները ապահովելու նպատակով ARAL կոնցեռնը հավատարիմ է հետևյալ երեք սկզբունքներին.

1. Մեկ արտադրանք - մեկ գործարան: Գոյություն չունի ARAL-ի որևէ յուղ, որը արտադրվի միաժամանակ երկու գործարաններում:

2. Ոչ մի լիցենզիա և համատեղ ձեռնարկություն: ARAL-ի ողջ արտադրանքը, որը գոյություն ունի շուկայում, արտադրվում է բացառապես վերը նշված երկու գործարաններում:

3. Արտահանվող արտադրանքի առանձին արտադրության բացակայություն: ARAL ապրանքանիշի տակ թողարկված բոլոր յուղերը ունեն միևնույն որակը, ինչպես Գերմանիայի տարածքում վաճառվողները, այնպես էլ արտահանվողները: Ընդ որում չեն տարբերվում նաև տարաների փաթեթավորումները:

....Ներկայումս Գերմանիայի բնակչության իննսունութ տոկոսը ճանաչում է ARAL ապրանքանիշը: Դա ճանաչվածության ռեկորդ է:  Կապույտ ադամանդի տեսքով արտոնագրված ARAL ապրանքանիշը տպավորվում է մեկ ակնթարթում: ARAL ապրանքանիշը Գերմանիայում նույնիսկ տասնամյակներ անց մնում է ամուր հիմքերի վրա է և հայտնի է որպես բարձր որակի, նորարարության և սպասարկման չափանիշ:

ARAL. Alles super - Ամեն ինչ կատարյալ է

© 2010, Բոլոր իրավունքները պաշտպանված են

«Արտրոնիկ» ՍՊԸ
Հասցե` 0070 Երևան, Քաջազնունու փող. 6/1
Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am